Հիմնական վճարման տիպերի համար պարտադիր լրացման ենթակա են հետևյալ դաշտերը` վճարման գումարը, շահառուի անունը, էլ. փոստի հասցեն և համապատասխան վճարման եղանակի համար անհրաժեշտ քարտային տվյալները: Առանձին դեպքերում համակարգը կարող է պահանջել այլ պարտադիր լրացման ենթակա դաշտեր (օրինակ` գույքահարկի դեպքում ՀՎՀՀ, ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների տուգանքների համար որոշման համարը):
Համակարգը ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:
Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (e-payments.am) հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները կամ վարչական տուգանքները (ներառյալ համայնքային և հյուպատոսական ծառայությունների վճարները):
Վճարում կատարելու համար գրանցում հարկավոր չէ:
Այո: Համակարգը վճարման տվայլների լրացման ժամանակ կառաջարկի ներմուծել շահառուի անունը (այն ֆիզիկական կամ իրավաբականան անձը, որի համար կատարվում է վճարումը): Շահառուի անունը կարող է տարբերվել քարտապանի (վճարողի) անունից:
